Հա

Քաղաքական

16/05/2019 - 11:40

«Թշնամու հետ գտնւում ենք լիարժէք առճակատման մէջ». գեներալ Սալամի

«Այսօր, մեր թշնամիներն օգտագործելով բոլոր հնարաւորութիւնները եւ կիրառելով առաւելագոյն ճնշման ռազմավարութիւնը, փորձում են Իրանի ժողովրդի սրտում ու մտքում երկմտանք առաջացնել, կոտրել վճռականութիւնն ու դիմադրութեան ոգին»:

«alikonline.ir» - «Այսօր, մեր թշնամիներն օգտագործելով բոլոր հնարաւորութիւնները եւ կիրառելով առաւելագոյն ճնշման ռազմավարութիւնը, փորձում են Իրանի ժողովրդի սրտում ու մտքում երկմտանք առաջացնել, կոտրել վճռականութիւնն ու դիմադրութեան ոգին»: Այս մասին ըստ՝ ԻՍՆԱ-ի, երէկ՝ մայիսի 15-ին Իրանի ամենամեծ ջիհադ համակարգի բացման հանդիսաւոր արարողութեան ժամանակ ասել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամիին:

Ըստ նրա՝ թշնամին, թերեւս չի գիտակցում. որ իրանական ազգի խաղաղութիւնը անվտանգութիւնը, արժանապատւութիւնն ու փառքը պայմանաւորւած է ժողովրդի խիզախ դիմադրութեան եւ տոկունութեան խիզախ ոգով: «Աստծոյ օգնութեամբ թշնամին այս անգամ եւս կը ձախողւի»,- ասել է նա:

Պահակազօրի հրամանատարը նշել է, որ Իսլամական յեղափոխութիւնն այսօր գտնւում է իր պատմութեան ամենաճակատագրական փուլում, քանի որ թշնամին հրապարակ է հանել իր բոլոր հնարաւորութիւններն ու կարողականութիւնը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։