Հա

Քաղաքական

18/05/2019 - 09:20

««Team B»-ն մի բան է ասում, Թրամփը՝ այլ բան». Զարիֆը պատասխանել է Թրամփին

Երբ «Team B»-ն մի բան է ասում, իսկ Թրամփը՝ մի այլ բան, ակնյայտ է, թէ դա ով է, որ չգիտի, թէ ինչ է մտածում:

«alikonline.ir» - Երբ «Team B»-ն մի բան է ասում, իսկ Թրամփը՝ մի այլ բան, ակնյայտ է, թէ դա ով է, որ չգիտի, թէ ինչ է մտածում: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թւիթերեան վերջին գրառումը:

«Երբ «Team B»-ն մի բան է ասում, իսկ Թրամփը՝ մի այլ բան, ակնյայտ է, թէ դա ով է, որ չգիտի, թէ ինչ է մտածում: Մենք, մի քանի հազարամեակ է, որ գիտենք, թէ ինչ է պէտք մտածենք, իսկ որոշակիօրէն ԱՄՆ-ի հետ կապւած, 1953 թւականից ի վեր, դա յստակ գիտենք: Ներկայ պահին, դա լաւ իրադարձութիւն է»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Նշենք, որ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր. «ԶԼՄ-ներն Իրանի հետ կապւած ոչ ճիշտ տեղեկատւութեամբ, հարւածում են երկրին (ԱՄՆ-ԽՄԲ.): Բայց գոնէ, Իրանը շփոթւած է այն բանի շուրջ, թէ ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ, որը չի կարող այնքան էլ վատ լինել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։