Հա

Քաղաքական

18/05/2019 - 11:10

Բայիդինեժադն արձագանգել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարութեան կոչին

Մեծ Բիրտանիայում Իրանի դեսպանութիւնն արձագանգել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարութեան՝ Իրանի եւ Բրիտանիայի քաղաքացիութիւն ունեցող անձանց Իրան չայցելելու մասին կոչին:

«alikonline.ir» - Մեծ Բիրտանիայում Իրանի դեսպանութիւնն արձագանգել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարութեան՝ Իրանի եւ Բրիտանիայի քաղաքացիութիւն ունեցող անձանց Իրան չայցելելու մասին կոչին: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բայիդինեժադը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է. «Օրեկան հազարաւոր երկքաղաքացի՝ բրիտանացի-իրանցիներ, ովքեր աշխատում են Մեծ Բրիտանիայում ապահով այցելում են Իրան»,- նշել է դեսպանը համոզմունք յայտնելով որ՝ բոլոր երկքաղաքացիները յարգւած քաղաքացիներ են:

«Բոլոր երկքաղաքացիների այցն Իրան ցանկալի է»,- ասել է նա յաւելելով որ՝ «Ե՛ւ նրանք ովքեր ազգականներին հանդիպելու նպատակով են այցելում, ե՛ւ Բրիտանիայում աշխատող իրանցիները, ե՛ւ զբօսաշրջիկները, բոլորի այցն էլ Իրան ողջունելի է»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ Նախարարութիւնն Իրանի քաղաքացիութիւն ունեցող բրիտանացիներին յորդորել էր չայցելել Իրան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։