Հա

Քաղաքական

20/05/2019 - 13:40

Հանրապետութեան նախագահը գործադիր մարմիններին յանձնարարել է խթանել արտադրութեան զարգացմանը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մայիսի 20-ին հրաման է ստորագրել, որով գործադիր իշխանութեան մարմիններին յանձնարարել է քայլեր ձեռնարկել արտադրութեան եւ զբաղւածութեան խթանմանը, երկրում ներդրումային խոչընդոտների վերացմանը եւ գործնական հմտութիւնների ուսուցմանը նպաստելու համար:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մայիսի 20-ին հրաման է ստորագրել, որով գործադիր իշխանութեան մարմիններին յանձնարարել է քայլեր ձեռնարկել արտադրութեան եւ զբաղւածութեան խթանմանը, երկրում ներդրումային խոչընդոտների վերացմանը եւ գործնական հմտութիւնների ուսուցմանը նպաստելու համար. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Հասան Ռոհանին երկրի գործադիր մարմիններին ուղղւած յանձնարարականում շեշտել է ներքին եւ արտաքին ներդրումների ներգրաւման, կառավարման համակարգում օրէնսդրական արգելքների վերացման, արտերկրում բնակւող իրանցի գործարարների կապիտալի ներգրաւման եւ տնտեսութեան կառավարումը մասնաւոր սեկտորին փոխանցելու գործընթացն արագացնելու անհրաժեշտութեան մասին:

Նախագահը Մշակութային ժառանգութեան, արհեստների եւ զբօսաշրջութեան կազմակերպութեանը յանձնարարել է, որ հաշւի առնելով վերջին տեղումներն ու եղանակային բարենպաստ պայմանները, քայլեր ձեռնարկի զբօսաշրջութեան զարգացման համար:

Նախագահ Ռոհանին Գիւղատնտեսութեան նախարարութեանն էլ յանձնարարել է քայլեր ձեռնարկել այդ ոլորտում ինքնաբաւութեան հասնելու համար:

Բացի դրանից, նախագահի յանձնարարականով, Կրթութեան, ինչպէս նաեւ՝ Գիտութեան, հետազօտութեան եւ բարձրագոյն տեխնոլոգիաների նախարարութիւնները կրթական հաստատութիւններում պէտք է նւազեցնեն տեսական ուսուցման ժամերը՝ զարգացնելով գործնական հմտութիւնների ուսուցումը:

Յանձնարարականի համաձայն՝ գործադիր բոլոր կառոյցները, ներառեալ պետական ռադիոհեռուստատեսութիւնը պէտք է գործնական միջոցներ ձեռնարկեն տնտեսական, կրթական եւ մշակութային գործունէութիւն ծաւալելու, ինչպէս նաեւ աշխատատեղեր ստեղծելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։