Հա

Քաղաքական

21/05/2019 - 09:10

Իրանը յայտարարեց 3.67 տոկոսով հարստացւած ուրանի արտադրութեան աճի մասին

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է 3.67 տոկոսով հարստացւած ուրանի արտադրութեան ծաւալները 4 անգամ մեծացնելու մասին:

«alikonline.ir» - Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է 3.67 տոկոսով հարստացւած ուրանի արտադրութեան ծաւալները 4 անգամ մեծացնելու մասին: Այս մասին տեղեկացրել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ներկայացուցիչ Բեհրուզ Քամալւանդին: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Նա յայտնել է, որ առաջիկայ շաբաթների ընթացքում Իրանը կը գերազանցի Միջուկային գործարքով,  Իրանի հարստացւած ուրանի պաշարների համար սահմանւած 300 կգ.-ի սահմանը՝ նշելով, որ եթէ եւրոպական կողմը ցանկանում է, որ Իրանը վերադառնայ գործարքով նախատեսւած իր պարտաւորութիւնների կատարմանը, ապա պէտք է քայլեր ձեռնարկի Միջուկային համապարփակ համաձայնագրի ամբողջական իրագործման համար:

Միեւնոյն ժամանակ, Քամալւանդին յայտարարել է, որ Իրանը մտադիր չէ դուրս գալ Միջուկային համաձայնագրից կամ չեղեալ յայտարարել այն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։