Հա

Քաղաքական

21/05/2019 - 14:20

Իրանն ահազանգել է տարածաշրջանում ընթացող սադրիչ գործողութիւնների մասին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին ահազանգել է Պարսից ծոցում եւ տարածաշրջանում ընթացող մտահոգիչ զարգացումների մասին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին ահազանգել է Պարսից ծոցում եւ տարածաշրջանում ընթացող մտահոգիչ զարգացումների մասին: Այս մասին նա գրել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի ուղղւած իր նամակում: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Ներկայ պահին կան ազդանշաններ, որ արտատարածաշրջանային որոշակի շրջանակներ, իրականութեանը չհամապատասխանող, կեղծ եւ սադրիչ տեղեկատւութեան տարածումով, Մերձաւոր Արեւելքում իրենց դաշնակիցների աջակցութեան եւ տարածաշրջան ռազմածովային ուժեր գործուղելու միջոցով, ձգտում են հետապնդել իրենց անօրինական շահերը:

Նրանց նպատակը՝ տարածաշրջանի երկրների միջեւ տարաձայնութեան խորացումը, փոխադարձ վստահութեան կրճատումը եւ լարւածութեան սրացումն է: Եթէ այս իրավիճակը չկանխւի, ապա այն վաղ թէ ուշ կարող է դուրս գալ վերահսկողութիւնից եւ նոր ճգնաժամի պատճառ դառնալ:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բազմիցս զգուշացրել է այդ շրջանակների սադրիչ մտադրութիւնների եւ դրանց տարածաշրջանային եւ միջազգային հետեւանքների մասին»,- գրել է իրանցի դիւանագէտը՝ յաւելելով, որ Իրանը մշտապէս մերժել է հակամարտութիւնն ու պատերազմը որպէս իր արտաքին քաղաքականութեան նպատակները հետապնդելու տարբերակ կամ ռազմավարութիւն:

«Այդուհանդերձ, պէտք է յստակ նշեմ, որ եթէ մեզ պատերազմ պարտադրւի, ապա Իրանն օգտագործելով պաշտպանւելու իր բնական իրաւունքը, վճռակամօրէն կը պաշտպանի իր ժողովրդի եւ պետութեան շահերը»,- ընդգծել է Թախթ Ռաւանչին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։