Հա

Քաղաքական

22/05/2019 - 08:50

Պուտինը, Մերկէլը եւ Մակրոնը կարեւորել են Միջուկային գործարքի պահպանումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եռակողմ ձեւաչփով հեռախօսազրոյցի ժամանակ կարեւորել են Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայանագրի պահպանման անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir»- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եռակողմ ձեւաչփով հեռախօսազրոյցի ժամանակ կարեւորել են Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայանագրի պահպանման անհրաժեշտութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրանք ընդգծել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի յանձնառութիւնը՝ Իրանի հետ առեւտրի եւ տնտեսութեան ոլորտում շահաւէտ համագործակցութեան համար: Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաեւ սիրիական ճգնաժամին: Նրանք համաձայնել են շարունակել համագործակցել ճգնաժամի քաղաքական լուծման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերի շուրջ`համաձայն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2254 բանաձեւի եւ Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքների: Պուտինը, Մերկէլը եւ Մակրոնը խօսել են նաեւ Ուկրայինայի հիմնահարցի մասին՝ շեշտելով, որ ճգնաժամի միակ լուծումը Մինսկի համաձայնութեան շրջանակում նախատեսւած միջոցառումների իրագործումն է: 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։