Հա

Քաղաքական

22/05/2019 - 10:40

«Հարեւան երկրների հետ տարանցիկ փոխադրումներն անհրաժեշտ են սահմանային առեւտրի զարգացման համար». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ հարեւան երկրների հետ տարանցիկ փոխադրումներն անհրաժեշտ են սահմանային առեւտրի զարգացման համար:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ հարեւան երկրների հետ տարանցիկ փոխադրումներն անհրաժեշտ են սահմանային առեւտրի զարգացման համար: Այս մասին նա յայտարարել է երէկ՝ մայիսի 21-ին Արեւմտեան Ատրպատականի նահանգում, Տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարարութեան նախագծերի հիմնարկէքի եւ Կապի ու տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան նախագծերի շահագործման յանձնման արարողութեան ժամանակ:

Նախագահը շեշտել է, որ սահմանամերձ տարածքներում մայրուղիների, աւտոճանապարհների եւ երկաթգծի զարգացումը պէտք է ներառւեն ոլորտի պատասխանատու կառոյցներ օրակարգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։