Հա

Քաղաքական

22/05/2019 - 13:00

«Իրանը չի ընկրկի Թրամփի վարչակազմի պահանջների դէմ». ԿՀՎ նախկին ղեկավար

Իրանը երբեւէ չի ընկրկի ԱՄՆ վարչակազմի պահանջների դէմ: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմկրատականների հետ հանդիպման ժամանակ ասել է Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ-CIA) նախկին տնօրէն Ջոն Բերնանը

«alikonline.ir» - Իրանը երբեւէ չի ընկրկի ԱՄՆ վարչակազմի պահանջների դէմ: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմկրատականների հետ հանդիպման ժամանակ ասել է Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ-CIA) նախկին տնօրէն Ջոն Բերնանը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ վակայակոչելով «Associated Press» գործակալութեանը:

Հանդիպման մասնակիցներից մէկը գործակալութեանը յայտնել է, որ ԿՀՎ նախկին ղեկավարը նշել է, որ Իրանը չի ձգտում հակամարտութեան, սակայն, երբեւ չի ընկրկի Թրամփի վարչակազմի պահանջների դէմ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալ Վենդի Շերմանը, որը ժամանակին մասնակցել է Իրանի հետ միջուկային բանակցութիւններին, եւ համարւում է Միջուկային համապարփակ համաձայնագրի ամենաակտիւ պաշտպաններից մէկը:

Շերմանը նշել է, որ Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցներն ապարդիւն են: Ըստ նրա՝ Սպիտակ տան գործողութիւնները թուլացնում են չափաւորականների դիրքերն Իրանում:

Նշենք, որ Ջոն Բերնանը եւ Վենդի Շերմանը համարւում են նախագահ Թրամփի եւ նրա վարաչակազմի ամենաարմատական քննադատներից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։