Հա

Քաղաքական

23/05/2019 - 08:10

Թրամփի վարչակազմը փորձել է մեղմացնել Իրանի նկատմամբ հռետորաբանութիւնը

ԱՄՆ պաշտօնական անձինք, որոնք Կոնգրեսին տեղեկացրել են Իրանի հետ կապւած իրավիճակի մասին, փորձել են օրէնսդիրներին համոզել, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է զսպել Թեհրանի ագրեսիան, այլ ոչ թէ յարձակւել Իրանի վրայ:

«alikonline.ir» - ԱՄՆ պաշտօնական անձինք, որոնք Կոնգրեսին տեղեկացրել են Իրանի հետ կապւած իրավիճակի մասին, փորձել են օրէնսդիրներին համոզել, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է զսպել Թեհրանի ագրեսիան, այլ ոչ թէ յարձակւել Իրանի վրայ: Այս մասին ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Reuters»-ը:

«Յուսով եմ՝ նրանք կը մեղմացնեն հռետորաբանութիւնը: Նրանք փորձել են նման տպաւորութիւն ստեղծել»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտասահմանեան գործերով յանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգէլը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն, Շտաբերի պետերի միացեալ յանձնաժողովի ղեկավար, գեներալ Ջոզէֆ Դանֆորդն ու պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Պատրիկ Շանահանը ճեպազրոյց էին անցկացրել այն բանից յետոյ, երբ օրէնսդիրները՝ հանրապետականներն ու դեմոկրատները, մի քանի շաբաթւայ ընթացքում պահանջել են յաւելեալ տեղեկութիւն տրամադրել Իրանի հետ լարւածութեան սրման մասին:

Փակ դռների յետեւում նրանք օրէնսդիրներին բացատրել են, որ Իրանն անխուսափելի սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Որոշ դեմոկրատներ յայտարարել են, որ թերահաւատօրէն են մօտենում սպառնալիքի նման մակարդակին, սակայն հանրապետականները համաձայնել են, որ ամերիկացիների համար մեծ ռիսկ գոյութիւն ունի:

«Տարածաշրջանում պատերազմելու մտադրութիւն չկայ: Սա զսպող օպերացիա է»,- լրագրողներին յայտնել է հանրապետական Մայք Մք Քոլը:

Շանահանը զրոյցից յետոյ յայտարարել է, որ վարչակազմն իրավիճակը սրելու մտադրութիւն չունի, եւ որ խօսքն Իրանին զսպելու մասին է միայն:

Որոշ դեմոկրատներ վարչակազմի պաշտօնեաներին մեղադրել են հետախուզութիւնը խեղաթիւրելու մէջ: Բացի այդ, նրանք մեղադրել են Թրամփի վարչակազմին Իրանի հետ կապւած երկարաժամկէտ ծրագիր չունենալու մէջ:   

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։