Հա

Քաղաքական

23/05/2019 - 09:30

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է երիտասարդութեան ակտիւ դերակատարումը երկրի ապագայ գործընթացներում

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 22-ին հանդիպել է մի խումբ ուսանողների եւ ուսանողական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 22-ին հանդիպել է մի խումբ ուսանողների եւ ուսանողական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման սկզբում, մի շարք ուսանողներ եւ ուսանողական միութիւնների ներկայացուցիչներ իրենց տեսակէտներն են յայտնել երկրի խնդիրների վերաբերեալ:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով երիտասարդների առաջ քաշած խնդիրներին, մտահոգութիւններին եւ դիտարկումներին ասել է. «Ձեր խօսքերում ներկայացրեցիք առկայ մտահոգութիւններն ու խնդիրները: Ես լիովին համամիտ եմ քննադատութեանն ու խնդիրների արծարծմանը, սկայան, պէտք է ուշդիր լինել բառապաշարի ընտրութեան եւ դրանց բովանդակութեանը, քանի որ անուշադրութիւնը ոչ միայն Աստւածային պատասխանատւութեան պատճառ կը դառնայ, այլ, նաեւ, բացասական ազդեցութիւն կունենայ»:

Այաթ. Խամենէին յատուկ անդրադարձել է յեղափոխութեան երկրորդ քայլի մասին իր յայտարարութեանը. «Այս յայտարարութիւնը Իսլամական յեղափոխութեան անցեալի, ներկայի եւ ապագայի ընդհանուր պատկերն է, որտեղ կայ չորս հիմնական կէտ. 1- Իսլամական յեղափոխութեան առաջացման եւ գոյատեւման հզօրութիւնը: 2- Իսլամական յեղափոխութեան գործողութեան հզօրութիւնը մինչ օրս: 3- Իսլամական յեղափոխութեան հեռանկարի հզօրութիւնը: 4- Յանձնառու երիտասարդութեան դերի նշանակութիւնն ապագայ ընթացքում»,- ասել է նա:

Յեղափոխութեան երկրորդ քայլի չորս հիմնական կէտերը բացատրելուց յետոյ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ներկայացրել է յստակ տեսլականին հասնելու նպատակով ընդհանուր շարժման առաջացման անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը եւ հռետորական հարց է բարձրացրել. Ինչպէ՞ս եւ ինչ գործընթացի արդիւնքում են երիտասարդները կարող միանալ այս շարժմանը եւ դերակատարութիւն ստանձնել:

Պատասխանելով հարցին, այաթ. Խամենէին նշել է. «Իւրաքանչիւր կարգապահ, ճիշտ եւ ռացիոնալ հասարակական շարժման համար անհրաժեշտ է չորս գործօն. Իրավիճակի իրական գնահատում, յստակ կողմնորոշում, դրական եւ յուսադրող խթանի առկայութիւն եւ գործնական լուծումներ՝ շարժումը ղեկավարելու համար: Նրանք, ովքեր շարժման առանցքն են կազմում, պէտք է յստակ իմանան, թէ ինչ պայմաններում է գտնւում Իսլամական Հանրապետութիւնը, որոնք են առիթներն ու սպառնալիքները, ովքեր են բարեկամներն ու թշնամիները: Իրանի ժողովրդի շարժման ուղղւածութիւնը պէտք է լինի իսլամական հասարակութեան ձեւաւորումը, իսկ վերջնանպատակը պէտք է դառնայ առաջադէմ իսլամական քաղաքակրթութեան ստեղծումը»: Իսլ. յեղափոխութեան առաջնորդը մեծ խնդիրների լուծման եւ առաջադրանքների իրկանացման գործում, Իրանի ժողովրդի հսկայական ներուժը համարել է յուսադրող այն խթանը, որը կարող է նպաստել նպատակի իարգործմանը, իսկ շարժմանը՝ երիտասարդութեանը ներգրաւելու համար կարեւորել է ծրագրաւորւած, ուղղորդւած եւ շարունակական աշխատանքը: 

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

  • «ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակի բանակցութիւններ չեն լինի». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ
    «ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակի բանակցութիւններ չեն լինի». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

    Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից բանակցութիւնների թեմայի վերարծարծամը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին նշել է, որ նման հնարքով, նրանք նպատակ ունեն պարտադրել իրենց պահանջները, եւ ապացուցել Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան արդիւնաւէտութիւնը:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Թեհրանը կը հիւրընկալի Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների 6-րդ հանդիպումը
    Թեհրանը կը հիւրընկալի Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների 6-րդ հանդիպումը

    Թեհրանը կը հիւրընկալի Սիրիայի հարցով, Աստանայի գործընթացի երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ ձեւաչափով 6-րդ հանդիպումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։