Հա

Քաղաքական

23/05/2019 - 13:00

«ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի ժողովրդի դէմ ուղղւած տնտեսական ահաբեկչութիւն է». Զարիֆ

ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի դէմ ուղղւած տնտեսական ահաբեկչութիւն է իրականացնում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի դէմ ուղղւած տնտեսական ահաբեկչութիւն է իրականացնում: Այս մասին «CNN» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտնել է Իրանի ԱԳ Նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Նա սուր քննադատութեան է ենթարկել ԱՄՆ-ի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու որոշումը, նշելով, որ Իրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կը բանակցի միայն այն դէպքում, եթէ Վաշինգտոնը կատարի Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնները:

Ըստ նրա՝ Իրանը բարեխղճօրէն կատարել է Միջուկային համապարփակ համաձայնագրով սահմանւած գործողութիւնները, սակայն չի ցանկանում երկխօսել նրանց հետ, ովքեր խուսափեցին կատարել իրենց ստանձնած պարտաւորութիւնները:

ԱԳ Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող Իրանի դէմ սպառնալիքներ հնչեցնել, միեւնոյն ժամանակ երկխօսութեան ակնկալիք ունենալ. «Մենք չենք ընկրկի սպառնալիքների դէմ: Դուք չէք կարող իրանցիների դէմ սպառնալիքներ հնչեցնել, միեւնոյն ժամանակ երկխօսութեան ակնկալիք ունենալ: Երկօսութեան համար ճիշտ ճանապարհը փոխադարձ յարգանքն է, այլ, ոչ թէ սպառնալիքը»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։