Հա

Քաղաքական

25/05/2019 - 15:00

ԱԳՆ խօսնակը պարզաբանել է ամերիկացի սենատորի հետ ԱԳ նախարարի հանդիպումը

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին պարզաբանել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի վերջերս ունեցած հանդիպումն ամերիկացի սենատորի հետ:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին պարզաբանել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի վերջերս ունեցած հանդիպումն ամերիկացի սենատորի հետ: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Աւելի քան երկու տասնամեակ է, ինչ Իրանը քննարկումներ է կազմակերպում ամերիկացի ոչ կառավարական պաշտօնեաների, այդ թւում՝ կոնգրեսականների (կոնգրեսականները կառավարական պաշտօնեայ չեն համարւում) եւ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում պարզաբանւում է Իրանի վարած քաղաքականութիւնը»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան մամուլի խօսնակը յաւելելով, որ այդ յիշեալներն ԱՄՆ-ում չունեն կառավարական պաշտօն կամ բանակցելու լիազօրութիւն, իսկ Իրանը նրանց հետ երբեւէ չի բանակցել եւ ոչ էլ բանակցելու նպատակ ունի:

«Նման հանդիպումների նպատակն է նւազեցնել ԱՄՆ-ում քաղաքական համայնքի եւ հասարակական կարծիքի վրայ «Team B»-ի գործադրած ազդեցութիւնը»,- ասել է ԱԳՆ խօսնակն ընդգծելով, որ հէնց այդ պատճառով էլ վերոնշեալ հանդիպումներն ԱՄՆ-ում ծայրայեղականների բուռն հակազեցութեանն են արժանանանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։