Հա

Քաղաքական

26/05/2019 - 11:00

Լարիջանին վերընտրւել է Իսլ. խորհրդարանի նախագահի պաշտօնում

Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստում պատգամաւորներն Ալի Լարիջանիին վերընտրել են խորհրդարանի նախագահի պաշտօնում:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստում պատգամաւորներն Ալի Լարիջանիին վերընտրել են խորհրդարանի նախագահի պաշտօնում:

Նիստին մասնակից 274 պատգամաւորներից 155-ը քւէարկել են նրա օգտին, 105-ը՝ Մոհամմադ Ռեզա Արեֆի, իսկ 9-ը՝ Մոհամմադ Ջաւադ Աբթահիի օգտին: 5 քւէաթերթիկ անվաւեր է ճանաչւել:

Խորհրդարանի առաջին եւ երկրորդ փոխնախագահների պաշտօնում, համապատասխանաբար ընտրւել են Մասուդ Փեզեշքեանը եւ Աբդօլռեզա Մեսրին: Յատկանշական է, որ խորհրդարանի նախագահութեան կազմից դուրս է մնացել նախորդ երեք տարիների երկրորդ փոխնախագահ Ալի Մոթահարին:

Նշենք, որ Իսլ. խորհրդարանի կանոնակարգի համաձայն, խորհրդարանի նախագահութեան կազմն ընտրւում է մէկ տարւայ ժամկէտով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։