Հա

Քաղաքական

29/05/2019 - 14:50

Հանրապետութեան նախագահը Իրանի ժողովրդին կոչ է արել մասնակցել «Ղոդս»-ի օրւայ քայլարշաւին

Այսօր մայիսի 29-ին կայացած կառավարութեան նիստի ժամանակ Հանրապետութեան նախագահը Իրանի ժողովրդին կոչ է արել մասնակցել «Ղոդս»-ի միջազգային օրւան նւիրւած քայլարշաւին:

«alikonline.ir» - Այսօր մայիսի` 29-ին, կայացած կառավարութեան նիստի ժամանակ Հանրապետութեան նախագահը Իրանի ժողովրդին կոչ է արել մասնակցել «Ղոդս»-ի միջազգային օրւան նւիրւած քայլարշաւին: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նախագահ Ռոհանին կարեւորելով քայլարշաւին ժողովրդի մասնակցութեան անհրաժեշտութիւնը ընդգծել է որ. «Այս տարի էլ նախորդ տարիների, նման Իրանի ժողովուրդը խուռներամ շարքերով կը մասնակցի «Ղոդս»-ի միջազգային օրւան նւիրւած քայլարշաւին եւ իր հովանաւորութիւնը կը յայտնի Ղոդսի մասնաւորապէս Պաղեստինի անմեղ ժողովրդին»:

Դոկտ. Հասան Ռոհանին վստահեցրել է, որ Պաղեստինի եւ Ղոդսի անմեղ ժողովրդի մասին մարդկային պատմութիւնը երբեք չի մոռանայ:

Ըստ Նախագահի՝ Իրանի ժողովուրդը յեղափոխութեան 40 տարիների ընթացքում, իր աջակցութիւնն է յայտնել Պաղեստինի տառապեալ ժողովրդին, նրանց արդար դատին ու պայքարին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։