Հա

Քաղաքական

01/06/2019 - 14:30

Նախագահը Տաջիկստանի ԱԳՆ-ի հետ հանդիպմանը. «Մշակութային ընդհանրութիւնների հետ զուգահեռաբար զարգացնել երկու երկրների յարաբերութիւնները»

Այսօր, յունիսի 1-ին՝ Թեհրանում կայացաւ Նախագահ Ռոհանիի եւ Տաջիկստանի ԱԳ նախարար Սերաջէդդին Մեհրէդդինի հանդիպումը:

«alikonline.ir» - Այսօր, յունիսի 1-ին՝ Թեհրանում կայացաւ Նախագահ Ռոհանիի եւ Տաջիկստանի ԱԳ նախարար Սերաջէդդին Մեհրէդդինի հանդիպումը: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների միջեւ առկայ համագործակցութեանը եւ դրա զարգացման հեռանկարներին:

Նախգահ Ռոհանին իր հերթին ողջունել է Տաջիկստանի ԱԳ նախարարի Իրան այցը նշելով, որ Իրանի եւ Տաջիկստանի ժողովուրդը ունեն մշակութային, գրական, պատմական, եւ լեզւաբանական ընդհանրութիւններ, ինչն անհրաժեշտ է ծառայեցնել յանուն երկու երկրների փոխյարաբերութիւնների զարգացմանը:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, մշտապէս ցանկանում է Տաջիկստանի կայունութիւնը, անվտանգութիւնը, եւ զարգացումը»,- նշել է Նախագահ Ռոհանին իր պատրաստակամութիւնը յայտնելով օժանդակել Տաջիկստանի ամենատարբեր ոլորտների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը շահագրգռւածութիւն յայտնեցին տնտեսական համագործակցութեան հետագայ ընդլայնման եւ տւեալ ոլորտում առկայ ներուժի իրացման հարցում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։