Հա

Քաղաքական

02/06/2019 - 14:50

Շինզօ Աբէն Թեհրան կայցելի յունիս ամսւայ երկրորդ տասնօրեակի ընթացքում

Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն յունիսի 12-14-ին Իրան կայցելի: Այս մասին տեղեկացնում է ճապոնական «Mainichi Shimbun» օրաթերթը:

«alikonline.ir» - Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէն յունիսի 12-14-ին Իրան կայցելի: Այս մասին տեղեկացնում է ճապոնական «Mainichi Shimbun» օրաթերթը:

Ըստ աղբիւրի՝ Աբէն Թեհրանում կը հանդիպի Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ երկրի բարձրաստիճան ղեկավարութեան այլ ներկայացուցիչների հետ:

Աւելի վաղ ճապոնական «NHK» հեռուստաալիքը եւս տեղեկացրել էր յունիսի երկրորդ տասնօրեակի ընթացքում Աբէի՝ Թեհրան այցի նախապատրաստական աշխատանքների մասին:

Յիշեցնենք, որ Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, սա Ճապոնիայի վարչապետի առաջին այցն է Իրան: Վերջին անգամ, Ճապոնիայի վարչապետն Իրան էր այցելել յեղափոխութեան նախօրէին՝ 1978 թւականին: Այդ օրերին Ճապոնիայի վարչապետի պաշտօնը զբաղեցնում էր Տակէօ Ֆոկոդան:

Նշենք, որ Շինզօ Աբէն մշտապէս աչքի է ընկել Ճապոնիայի՝ Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնման օգտին:

Վերջին շրջանում Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների լարւածութեան ֆոնին, Աբէն պատրաստակամութիւն է յայտնել կողմերի միջեւ միջնորդի դեր ստանձնելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է արտայայտւել Աբէի նախաձեռնութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։