Հա

Քաղաքական

03/06/2019 - 09:20

«Իրանի դէմ ճնշումը կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ հեռանկարում արդիւքն չի ունենայ». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ամերիկեան «ABC News» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ընդգծել է, որ եթէ ԱՄՆ-ն շարունակի Իրանի դէմ առաւելագոյն ճնշում գործադրելու իր քաղաքականութիւնը, ապա դա անխուափելի հետեւանքներ կունենայ իր համար: Նա ասել է, որ Իրանի հետ միայն յարգալից վերաբերմունքը կարող է արդիւնք ունենալ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ամերիկեան «ABC News» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ընդգծել է, որ եթէ ԱՄՆ-ն շարունակի Իրանի դէմ առաւելագոյն ճնշում գործադրելու իր քաղաքականութիւնը, ապա դա անխուափելի հետեւանքներ կունենայ իր համար: Նա ասել է, որ Իրանի հետ միայն յարգալից վերաբերմունքը կարող է արդիւնք ունենալ:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողութիւնները՝ նշելով, որ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ուղղակիօրէն հարւածում են Իրանի շարքային քաղաքացիներին:

«Եթէ Թրամփը նպատակ ունի Իրանի շարքային քաղաքացիների վրայ ճնշում գործադրել, ապա հասնում է իր նպատակին: Բայց ոչ մի կերպ չի կարող իր քաղաքական նապատաներն իրագործել, իրանցիների վրայ ճնշում բանեցնելով»,- ասել է նա՝ յաւելելով, որ դա անխուսափելի հետեւանքներ կունենայ ԱՄՆ-ի համար:

«Մեր տեսանկիւնից ոչ ոք չի կարող յաղթել նման պատերազմում: Այդ պատեարզմում կը պարտւեն բոլորը, միայն թէ մէկ կողմի կորուստները կը լինեն աւելի շատ, քան միւս կողմի կորուստները»,- նշել է Իրանի թիւ 1 դիւանագէտը:

Զարիֆը մերժել է Թրամփի՝ բանակցութեան առաջարկը՝ նշելով, որ դա մեծ հաւանականութեամբ տեղի չի ունենայ, քանի որ նման պայմաններում բանակցութիւնները կը նշանակեն Իրանի դէմ գործադրւող առաւելագոյն ճնշումների շարունակականութիւն:

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանի դէմ ճնշումը կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ հեռանկարում արդիւքն չի ունենայ. «Իրանի պարագայում դա չի գործի: Նման գործելաոճը, կարճաժամկէտ հեռանկարում, որոշ երկրների պարագայում միգուցէ որոշակի արդիւնք ունենայ: Բայց, Իրանի դէպքում, կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ հեռանկարում արդիւնք չի ունենայ: Իրանի հետ միայն յարգալից վերաբերմունքը կարող է արդիւնք ունենալ»,- ասել է նա՝ յաւելելով. «Ես արդէն ասել եմ, Իրանի պարագայում սպառնալիքը չի գործի: Երբեք մի սպառնացէք որեւէ իրանցու: Օգտւէք յարգանքից, գուցէ արդիւնք ստանաք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։