Հա

Քաղաքական

08/06/2019 - 08:50

Զարիֆը պատասխանել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցենրի՝ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերեալ նոր յայտարարութեանը

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ-ի եւ նրա որոշ դաշնակիցների՝ Իրանի հրթիռային ծրագրի վերեաբերեալ նոր յայտարարութեանը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ-ի եւ նրա որոշ դաշնակիցների՝ Իրանի հրթիռային ծրագրի վերեաբերեալ նոր յայտարարութեանը:

«ԱՄն-ն, որը դուրս գալով Միջուկային համապարփակ համաձայնագրից խախտել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւը, կամ նրա դաշնակիցները, որոնք խախտում են Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնների կարգաւորման բանաձեւի դրոյթները, այնպիսի դիրքերում չեն, որ եմէնցիներին սպանդի ենթարկողներին զէնք մատակարարելուն զուգահեռ, պնդեն բանաձեւի՝ հրթիռային խնդրին վերաբերող բովանդակութեան իրենց կամայական մեկնաբանութիւնները»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը: Մէկ այլ՝ նոյն հարթակի գրութեան մէջ, Զարիֆը նշել է. «Ի տարբերութիւն Պոմպէոյի պնդումների՝ 2231 բանաձեւը՝ ա. Իրանին կոչ է անում, այլ ոչ թէ պարտադրում է, բ. չծաւալել որեւէ գործունէութիւն բալիստիկ հրթիռների նախագծման հետ կապւած, որոնք կարող են կրել միջուկային գլխիկներ: Մեր հրթիռներ չեն նախագծւած միջուկային գլխիկներ /որոնց երբեւէ մենք չենք ձգտել/ կրելու համար»: Նշենք, որ նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել էր, որ Փարիզը եւ Վաշինգտոնը մէկ նպատակ ունեն Իրանի հանդէպ՝ խանգարել նրան ստանալ միջուկային զէնք, իջեցնել Իրանի բալիստիկ ակտիւութիւնը, զսպել Իրանի տարածաշրջանային ակտիւութիւնը եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նա Իրանին կոչ էր արել նոր բանակցութիւններ սկսել: Ֆրանսիայի նախագահի յայտարարութիւնը մեկնաբանել էր Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ նշելով, որ Ֆրանսիան, նոր թեմաներ առաջադրելով, ոչ միայն որեւէ օգնութիւն չի ցուցաբերում Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործմանը, այլեւ հետագայ անվստահութեան ճանապարհ է հարթում համաձայնագրի մնացած կողմերի միջեւ։

Յարակից լուրեր

  • Զարիֆը պատմել է ամերիկացի լրագրողի հետ ունեցած իր զրոյցի մասին
    Զարիֆը պատմել է ամերիկացի լրագրողի հետ ունեցած իր զրոյցի մասին

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբոլոգում պատմել է Նիւ Եօրքում, ամերիկեան CBS հեռուստաընկերութեան Face The Nation հաղորդման հեղինակ Մարգարաետ Բրենանի հետ ունեցած իր զրոյցի մասին: «Մարգարետ Բրենանին ասացի. Դուք ինձ շէնք էք վաճառում, բայց մէկ տարի անց ձեր ընկերութիւնը ժառանգող անձը գալիս եւ ինձ ասում է, որ դուք բաւականաչափ չէք վճարել:

  • Իրանը՝ Ասիայի վոլէյբոլի չեմպիոն
    Իրանը՝ Ասիայի վոլէյբոլի չեմպիոն

    Իրանի նւաճեց 2019 թւականի Ասիային վոլէյբոլի չեմպիոնի կոչումը:

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • «Սաուդացիներն իրենք չեն հաւատում Իրանի դերի մասին ստին». Զարիֆ
    «Սաուդացիներն իրենք չեն հաւատում Իրանի դերի մասին ստին». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, որ նոյնիսկ սաուդացիները չեն հաւատում Իրանի դերին՝ իրենց նաւթային օբիեկտների վրայ յարձակման մէջ: 

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։