Հա

Քաղաքական

08/06/2019 - 11:10

ԻՌՆԱ-ի գլխաւոր տնօրէնը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

Յունիսի 7-ին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ԻՌՆԱ լրատւական գործակալութեան գլխաւոր տնօրէն Սէյէդ Զիա Հաշեմին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

«alikonline.ir» - Յունիսի 7-ին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ԻՌՆԱ լրատւական գործակալութեան գլխաւոր տնօրէն Սէյէդ Զիա Հաշեմին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում ԻՌՆԱ-ի տնօրէնը բարձր գնահատելով Իրանի եւ Հայաստանի միջեւ տաբեր ոլորտներում յարաբերութիւնների զարգացումը, կարեւորել է յատկապէս տեղեկատւական ոլորտում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների ընդլայնումը:

«ԶԼՄ-ների միջեւ համագործակցութեան ընդլայնումն, անշուշտ, կը նպաստի տարբեր բնագաւառներում համագործակցութեան զարգացմանը եւ երկու ժողովրդների յարաբերութիւնների խորացմանը»,- ասել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ողջունել է ԻՌՆԱ-ի գլխաւոր տնօրէնի ներկայացրած գաղափարները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։