Հա

Քաղաքական

09/06/2019 - 09:30

«Իրան-Թուրքիա յարաբերութիւնների ընդլայնումը կարեւոր է տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման համար». Ռոհանին՝ Էրդողանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ

Որպէս իսլամական աշխարհում երկու հզօր եւ ազդեցիկ պետութիւններ, Իրանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների ընդլայնումը եւ համագործակցութիւնը կարեւոր է տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման համար: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Որպէս իսլամական աշխարհում երկու հզօր եւ ազդեցիկ պետութիւններ, Իրանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների ընդլայնումը եւ համագործակցութիւնը կարեւոր է տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման համար: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Հեռախօսազրոյցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել տարբեր ոլորտներում երկկողմ յարաբերութիւնների եւ համագործակցութեան ընթացքը, դրանք համարելով դիանմիկ զարգացող եւ ռազմավարական նշնակութիւն ունեցող: Նրանք ընդգծել են երկու երկրների պաշտօնատար անձանց մտադրութիւնները եւ ցանկութիւնը` օգտագործելու Թեհրանի եւ Անկարայի միջեւ յարաբերութիւնների զարգացման, ամրապնդման եւ խորացման բոլոր հնարաւորութիւնները: Նախագահն ափսոսանք է յայտնել Սուդանում, Լիբիայում, Եմէնում եւ Աֆղանստանում շարունակւող հակամարտութիւնների եւ խաղաղ քաղաքացիների սպանդի կապակցութեամբ, եւ նշել է, որ Իրանն ու Թուրքիան իրենց եղբայր եւ բարեկամ այլ երկրների հետ համագործակցաբար կարող են վերջ տալ այդ վտանգաւոր գործընթացներին եւ կարգաւորել տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի հիմնախնդիրները: Դոկտ. Ռոհանին նաեւ ընդգծել է տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Իրանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցութեան զարգացման անհրաժեշտութիւնը եւ երկու երկրների ընդհանուր սահմաններում անվտանգութեան ամրապնդման կարեւորութիւնը: Թուրքիայի նախագահն էլ իր հերթին նշել է, որ Իրանն ու Թուրքիան բարեկամ երկրներ են, որոնց միջեւ յարաբերութիւնների ընդլայնումն ու համագործակցութեան ամրապնդումը երկու ժողովրդների եւ տարածաշրջանի անմիջական շահերից է բխում: Անդրադառնալով տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի խնդիրներին, Թայիփ Էրդողանը նշել է. «Իրանն ու Թուրքիան կարող են աւելի մեծ դեր խաղալ տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան խթանման եւ ահաբեկչութեան դէմ պայքարում իրենց ներգրաււածութիւնն ու համագործակցութիւնն ընդլայնելու միջոցով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։