Հա

Քաղաքական

09/06/2019 - 11:10

«Միջուկային գործարքի կողմերը պէտք է կարգաւորեն Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնները». Զարիֆ

Եւրոպան եւ Միջուկային համապարպակ համաձայնագրի կողմերը պարտաւոր են կարգաւորել Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնները: Այս մասին այսօր՝ յունիսի 9-ին «Ալամէ Հելի» հանրակրթական դպրոցում կայացած «Իմ առաքելութիւնը» ծրագրի շրջանակում, լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ ընդգծելով, որ Միջուկային գործարքի կողմերը պէտք է պատասխանեն այն հարցին թէ մինչ այժմ որքանո՞վ է այդ հարցը լուծւած:

«alikonline.ir» - Եւրոպան եւ Միջուկային համապարպակ համաձայնագրի կողմերը պարտաւոր են կարգաւորել Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնները: Այս մասին այսօր՝ յունիսի 9-ին «Ալամէ Հելի» հանրակրթական դպրոցում կայացած «Իմ առաքելութիւնը» ծրագրի շրջանակում, լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ ընդգծելով, որ Միջուկային գործարքի կողմերը պէտք է պատասխանեն այն հարցին թէ մինչ այժմ որքանո՞վ է այդ հարցը լուծւած:

ԱԳ Նախարարը անդրադառնալով օտարերկրեայ բարձրաստիճան պաշտօնեաների հետ նախատեսւող հանդիպումներին յայտնել է. «Ճապոնիայի վարչապետի եւ Գերմանիայի ԱԳ նախարարի Իրան նախատեսւող այցերը, ինչպէս նաեւ նախագահ Ռոհանիի այցը Բիշքեկ (Ղրղզստան) ու Դուշանբէ (Տաջիկստան) եւ այդ երկրների ղեկավարների հետ հանդիպումներն, Իրանի Իսլամական Հանրապետութեանը հնարաւորութիւն է ընձեռում պարզաբանել ապագայի տեսլականի հետ կապւած իր քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ լուծումներ գտնել դիմակայելու այն քաղաքականութիւններին, որոնց թիրախն ամբողջ աշխարհն է»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անդրադառնալով վաղը նախատեսւող Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան Իրան կատարելիք այցին, եւ այն հարցին, թէ Միջուկային համաձայնագրով նախատեսւած իրենց գործողութիւնները չկատարելու համար նրանք կունենա՞ն արդեօք պատասխաններ, նշել է. «Եւրոպացիները, այն դիրքում չեն որ, քննադատեն Իրանի գործողութիւնները, եթէ անգամ դրանք չեն առնչւում Միջուկային համաձայնագրին»:

Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ Արեւմուտքի վարած քաղաքականութիւնը տարածաշրջանում վնասներ հասցնելուց բացի ուրիշ որեւէ արդիւնք չի ունեցել:

«Որոշ երկրներ, այդ թւում, նաեւ Գերմանիան դադարեցրին սպառազինութեան վաճառքը Սաուդական Արաբիային, որոնց միջոցով ռմբահարւում էր Եմէնը: Աակայն, Արեւմուտքն այնուամենայնիւ, բռնապետական ռեժիմներին թոյլ է տալիս ոճրագործութիւն իրականացնել»,- ասել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։