Հա

Քաղաքական

10/06/2019 - 10:50

«Աշակերտները փաստեցին թէ ինչու չպէտք է երբեւէ սպառնալ Իրանին». Զարիֆը՝ «Ալամէ Հելի» հանրակրթական դպրոց կատարած այցի մասին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կիսւել է նախօրիէն «Ալամէ Հելի» հանրակրթական դպրոց կատարած այցի իր տպաւորութիւններով:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կիսւել է նախօրիէն «Ալամէ Հելի» հանրակրթական դպրոց կատարած այցի իր տպաւորութիւններով:

«8-րդ դասարանցիների աւարտական քննութիւնը խաղ-ներկայացում էր, որտեղ նրանք մարմնաւորում էին Իրանին եւ գերտէրութիւններին: Ներկայացման միջոցով աշակերտները ցոյց էին տալիս Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարբեր հարցերով ընթացող բանակցութիւնների պայմանները, այդ թւում՝ տնտեսութեան, մշակոյթի, գիտութեան եւ ռազմական ոլորտներում»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ նշելով, որ այդ ամէնը պարզապէս հիացրել է իրեն:

ԱԳ նախարարը աւելացրել է. «Աշակերտները բացարձակապէս ազատ էին իրենց հայեցողութեամբ քաղաքականութիւն վարելու համար: Նրանց ընտրութիւնն ապացուցեց, թէ ինչու չպէտք է ԱՄՆ-ն երբեւէ սպառնայ Իրանին»:

Յիշեցնենք որ, երէկ՝ յունիսի 9-ին ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Իմ առաքելութիւնը» ծրագրի շրջանակում այցելել էր «Ալամէ Հելի» հանրակրթական դպրոց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։