Հա

Քաղաքական

10/06/2019 - 11:40

«Իրանը չի դիմել Ռուսաստանին «S-400» համլիրների գնման խնդրանքով». ԱԳՆ խօսնակ

Իրանը չի դիմել Ռուսաստանին «S-400» համլիրների գնման խնդրանքով: Այս մասին այսօր՝ յունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Իրանը չի դիմել Ռուսաստանին «S-400» համլիրների գնման խնդրանքով: Այս մասին այսօր՝ յունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Ներկայումս Իրանը դրանց կարիքը չունի: Մեր գիտնականները մշակել են այնպիսի համակարգեր, որոնք ոչնչով չեն զիջում դրանց»,- ասել է ԱԳՆ մամուլի խօսնակը:

Նշենք, որ աւելի վաղ լուրեր էին տարածւել այն մասին, թէ իբր Իրանը դիմել է Ռուսաստանին «S-400» համլիրների գնման խնդրանքով, իսկ Ռուսաստանը հրաժարւել է Իրանին վաճառել «S-400» համալիրները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։