Հա

Քաղաքական

10/06/2019 - 12:00

Զարիֆը հանդիպել է Մաասի հետ

Այսօր` յունիսի 10-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ԱԳ նախարարութիւնում ընդունել է պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասին:

«alikonline.ir» - Քիչ առաջ, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ԱԳ նախարարութիւնում ընդունել է պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասին. Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Յիշեցնենք, որ այսօր վաղ առաւօտեան Թեհրան է ժամանել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկօ Մաասը:

Նշենք, որ համաձայն ԱԳ նախարարութեան խօսնակի՝ Հայկօ Մաասի գլխաւորած պատւիրակութեան կազմում է նաեւ «INSTEX» համակարգի գերմանացի ղեկավար Պիէռ Ֆիշէրը:

Մէկօրեայ այցի ընթացքում Մաասը, կը հանդիպի նաեւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի Իրան այցի նպատակը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումն է: Նախատեսւած հանդիպումների ընթացքում նա կը փորձի ներկայացնել Միջուկային համաձայնագրի պահպանմանն ուղղւած՝ եւրոպական կողմի գաղափարներն ու պլանները:

Հանդիպման մանրամասնութիւնները՝ աւելի ուշ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։