Հա

Քաղաքական

10/06/2019 - 14:30

«Հերքում եմ կառավարութեան կազմում հնարաւոր փոփոխութիւնների մասին շրջանառւող լուրերը». կառավարութեան խօսնակ

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին հերքել է կառավարութեան կազմում հնարաւոր փոփոխութիւնների մասին շրջանառւող լուրերը:

«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին հերքել է կառավարութեան կազմում հնարաւոր փոփոխութիւնների մասին շրջանառւող լուրերը: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Կառավարութեան կազմում փոփոխութիւններ չեն լինելու, եւ ես պէտք է ասեմ, որ Ռահմանին ու Ղոլամին վշտացած են իրենց հրաժարակնի մասին շրջանառւող լուրերի կապակցութեամբ»,- յստակեցրել է կառավարութեան խօսնակը:

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում ԶԼՄ-ներում եւ համացանցում լուրեր էին շրջանառւում Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Ռեզա Ռահմանիի եւ Գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամիի հրաժարականի մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։