Հա

Քաղաքական

10/06/2019 - 14:40

«ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ տնտեսական պատերազմը չափազանց վտանգաւոր է». Զարիֆը՝ Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

ԱՄՆ-ն Իրանի դէմ տնտեսական պատերազմ է յայտարարել, որը չափազանց վտանգաւոր է տարածաշրջանի, աշխարհի եւ միջազգային համակարգի համար: Այս մասին այսօր՝ յունիսի 10-ին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն Իրանի դէմ տնտեսական պատերազմ է յայտարարել, որը չափազանց վտանգաւոր է տարածաշրջանի, աշխարհի եւ միջազգային համակարգի համար: Այս մասին այսօր՝ յունիսի 10-ին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Անդրադառնալով գերմանացի գործընկերոջ հետ հանդիպմանը, Զարիֆը նշել է, որ այն լուրջ ու յստակ է եղել եւ երկար է տեւել:

«Իրանը, Գերմանիան եւ Եւրոմիութիւնը միասնական նպատակ են հետապնդում. դա Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը, տարածաշրջանում լարւածութեան ու հակամարտութեան կանխումը եւ Իրանի ժողովրդի՝ Միջուկային գործարքի ընձեռած առաւելութիւններից եւ հանարւորութիւններից օգտւելն է»,- ասել է Զարիֆը:

Նշելով, որ ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի դէմ տնտեսական պատերազմ է յայտարարել, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Այս պատերազմը չափազանց վտանգաւոր է տարածաշրջանի, աշխարհի եւ միջազգային համակարգի համար: Գործողութիւնները, որոնք Միացեալ Նահանգները ձեռնարկել է Միջուկային գործարքից դուրս գալուց յետոյ, ուղղւած են Իրանի ժողովրդի դէմ, որը պէտք է առաւել, քան որեւէ մէկը շահէր այս գործարքից»:

ԱԳՆ ղեկավարն անդարդառնալով Իրանի՝ Միջուկային գործարքով նախատեսւած որոշ գործողութիւնների ժամանակաւոր սառեցմանն ասել է. «Իրանը պարտաւոր է պաշտպանել սեփական ժողովրդի իրաւունքներն այնքանով՝ որքանով որ հաւատարիմ է իր ստանձնած պարտաւորութիւններին: Այդ իրաւունքներից մէկն էլ, այն է, ինչ ամրագրւած է Միջուկային համաձայնագրի 36-րդ յօդւածում:

Իրանի նոր գործողութիւններն ամբողջովին համապատասխանում են այդ իրաւունքներին: Մենք պատրաստ ենք շարունակել այդ գործողութիւնները՝ համաձայն Միջուկային գործարքի մեր գործընկերների ձեռնարկած գործնական քայլերի, դադարեցնել կամ վերականգնել նրանցից մի քանիսը»:

Զարիֆը նշել է, որ կողմերն այսօր հնարաւորութիւն են ունեցել քննարկելու տարածաշրջանային եւ միջազգային հարցերն ու յստակ ներկայացնելու իրենց տեսակէտները. «Յուսով ենք, որ գերմանիայի եւ միւս երկրների մեր բարեկամներին, ինչպէս նաեւ՝ 4+1-ի մեր միւս գործընկերներին կը յաջողւի արդիւնաւորել Միջուկային համաձայնագրի պահպանմանն ուղղւած իրենց ջանքերը: Մենք նոյնպէս կաջակցենք նրանց այդ ջանքերին»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։