Հա

Քաղաքական

10/06/2019 - 15:20

«Փորձում ենք պահպանել Միջուկային համաձայնագիրը». Մաասը՝ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Գերմանիայ ԱԳ նախարարը վերահաստատել է եւրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի աջակցութիւնը Միջուկային համապարփակ համաձայանգրին: Այս մասին նա յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«alikonline.ir» - Գերմանիայ ԱԳ նախարարը վերահաստատել է եւրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի աջակցութիւնը Միջուկային համապարփակ համաձայանգրին: Այս մասին նա յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը, Մաասն ասել է. «կարեւոր է, որ Իրանի եւ Գերմանիայի միջեւ բանակցութիւններն ընթանում են ներկայ իրավիճակում եւ տեղի է ունենում կարծիքների ու տեսակէտների յստակ փոխանակում: Մենք գտնւում ենք մի տարածաշրջանում, որն ունի չափազանց զգայուն եւ լուրջ իրավիճակ, եւ ես չեմ կարծում, որ լարւածութեան սրացումն ու ռազմական հակամարտութիւնը բխում է որեւէ մէկի շահերից: Հետեւաբար, անհրաժեշտ է կանխել նման իրավիճակների առաջացման հնարաւորութիւնը»:

«Այսօր մենք խորապէս քննարկել ենք Միջուկային համապարփակ համաձայնագիրն ու դրա պահպանման հնարաւորութիւնները: Եւրոպական երեք երկրներն աջակցում են Միջուկային համաձայնագրին: Իհարկէ հրաշքներ չենք խօստանում, սակայն, փորձում ենք պահպանել այն»,- յաւելել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնահարցերին, այդ թւում՝ Սիրիայի եւ Եմէնի հակամարտութիւններին, Գերմանիայի արտաքիան քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Բեռլինը գտնում է, որ դրանք պէտք է կարգաւորել ՄԱԿ-ի միջոցով:

«Այս հիմնահարցերն ունեն քաղաքական, այլ ոչ թէ ռազմական լուծում: Այնպէս որ, մենք շահագրգռւած ենք Իրանի հետ երկխօսել այդ մասին, քանի որ Իրանը մեծ ազդեցութիւն ունի տարածաշրջանում, եւ, հետեւաբար, մենք խորհրդակցում ենք Իրանի հետ: Բախումների եւ հակամարտութիւնների դադարեցումը բոլորի շահերից է բխում»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։