Հա

Քաղաքական

11/06/2019 - 10:50

«ԵՄ-ն ձգտում է նւազեցնել լարւածութիւնը տարածաշրջանում». Մաասը՝ նախագահի հետ հանդիպման ժամանակ

Գերմանիան եւ Եւրոմիութիւնը ձգտում են նւազեցնել լարւածութիւնը տարածաշրջանում: Այս մասին, երէկ՝ յունիսի 10-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը:

«alikonline.ir» - Գերմանիան եւ Եւրոմիութիւնը ձգտում են նւազեցնել լարւածութիւնը տարածաշրջանում: Այս մասին, երէկ՝ յունիսի 10-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը:

Անդրադառնալով երկու երկրների երկարատեւ եւ բարեկամական յարաբերութիւններին, Մաասը կարեւորել է դրանց առաւել ամրապնդման նպատակով յաւելեալ ջանքերի գործադրումը:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը մտահոգութիւն է յայտնել արատքին միջամտութեան արդիւնքում, տարածաշրջանում լարւածութեան սրման առնչութեամբ. «Գերմանիան եւ Եւրոմիութիւնը ձգտում են նւազեցնել լարւածութիւնը տարածաշրջանում: Այս առումով մենք չենք խնայի որեւէ ջանք գործադրել»,- ասել է նա:

Հայկօ Մաասը Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը համարել է սխալ, եւ ասել է, որ Գերմանիան որոշակի տարաձայնութիւններ ունի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի դէմ այդ երկրի քաղաքականութեան հետ կապւած: Նա նշել է, որ Բեռլինը, Փարիզի եւ Լոնդոնի հետ համատեղ փորձում է պահպանել Միջուկային համաձայնագիրն եւ իրագործել յանձնառութիւնները:

«ԱՄՆ-ի դուրս գալուց մէկ տարի անց, Իրանի հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրին, հաւաստում է միջազգային ասպարէզում երկրի որդեգրած խելամիտ քաղաքականութեան մասին»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ յաւելելով, որ եթէ որեւէ մէկը ծանօթ լինի Իրանի պատմութեանը, ապա կիմանայ, որ Իրանի ժողովրդի դէմ առաւելագոյն ճնշման ռազմավարութիւնն արդիւնք չի ունենայ:

«Կարծում ենք, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման դէպքում, դրանից կօգտւեն նրանք, ովքեր ձգտում են մեծացնել լարաւածութիւնը տարածաշրջանում: Եւ այս հիման վրայ, ես վստահեցնում եմ, որ Գերմանիան, իր եւրոպական գործընկերների հետ սերտ համագործակցութեամբ, ձգտում է լուծել խնդիրները եւ պահպանել համաձայնագիրը»,- եզրափակել է Մաասը:

Յարակից լուրեր

  • «Անտրամաբանական եւ յիմար քայլ». Նախագահը մեկնաբաել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները
    «Անտրամաբանական եւ յիմար քայլ». Նախագահը մեկնաբաել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ԱՄՆ-ի կողմից Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի դէմ պատժամիջոցների սահմանումը անտրամաբանական եւ յիմար քայլ է որակել:

  • ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատւիրակութեան հետ
    ՀՅԴ ԳՄ անդամները հանդիպել են լիբանանյան պատւիրակութեան հետ

    Այսօր ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում ՀՅԴ ԳՄ անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Արծւիկ Մինասեանը հանդիպեցին Լիբանանի Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդի, Այնճար հայավանի քաղաքապետ  Վարդգէս Խոշեանի եւ լիբանանցի գործարար Նիկոլաս Աբու Ֆասալի հետ:

  • «ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»
    «ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»

    «168 Ժամ»-ը գրում է․ «Յունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման կարեւոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երէկ նման յայտարարութիւն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, յունիսի 24-ին, առաջնորդարանի գրասենեակում թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին հանդիպեցին 2009-ին, Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի պարագաները:

  • Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցութիւնների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչւող հարցեր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։