Հա

Քաղաքական

12/06/2019 - 09:10

«ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները ուղղւած են ողջ տարածաշրջանային անվտանգութեան դէմ». ԱԳՆ տեղակալ

ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ տնտեսական պատժամիջոցները ուղղւած են ողջ տարածաշրջանի անվտանգութեան դէմ: Այս մասին Սինգապուրի ԱԳ նախարարի յատուկ ներկայացուցիչի հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ տնտեսական պատժամիջոցները ուղղւած են ողջ տարածաշրջանի անվտանգութեան դէմ: Այս մասին Սինգապուրի ԱԳ նախարարի յատուկ ներկայացուցիչի հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մերձաւոր Արեւելքի հարցերով Սինգապուրի ԱԳ նախարարի յատուկ ներկայացուցիչ, Զէյնօլաբեդին Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ, Աբբաս Արաղչին ներկայացնելով Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ստեղծւած իրավիճակը եւ Իրանի գործողութիւններն ասել է. «Մերձաւոր Արեւելքի միակ հիմնահարցը, որը կարգաւորւել էր բանակցութիւնների եւ դիւանագիտութեան միջոցով, Իրանի միջուկային խնդիրն էր: Միացեալ Նահանգներն այս համաձայնութիւնից դուրս է եկել անտրամաբանական եւ անհասկանալի պատճառներով»: «ԱՄՆ-ն այժմ տնտեսական պատերազմի մէջ է մտել Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ, եւ սա տարածաշրջանում լարւածութեան մեծացման բուն պատճառն է:  ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներն ըստ էութեան ուղղւած են ողջ տարածաշրջանի անվտանգութեան դէմ: Հետեւաբար, առանց հրադադարի, տարածաշրջանում խաղաղութիւն եւ անվտանգութիւն չի կարող լինել»,- ասել է ԱԳՆ տեղակալը: 

Հանդիպման ժամանակ Մերձաւոր Արեւելքի հարցերով Սինգապուրի արտաքին գործերի նախարարի յատուկ ներկայացուցիչ Զէյնօլաբեդին Ռաշիդը նշել է, որ պատժամիջոցները բոլոր երկրների վրայ են ճնշում բանեցնում: Նա ընդգծել է իր երկրի աջակցութիւնը՝ Միջուկային համապարփակ համաձայնագրին եւ տարածաշրջանում լարւածութեան նւազեցմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։