Հա

Քաղաքական

12/06/2019 - 10:20

Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահը հանդիպել է Արտաշէս Թումանեանի հետ

Յունիսի 9-ին Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Հեշմաթօլլահ Ֆալահաթփիշէն հանդիպել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ:

«alikonline.ir» - Յունիսի 9-ին Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Հեշմաթօլլահ Ֆալահաթփիշէն հանդիպել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտօնական կայքից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Իրան-Հայաստան համագործակցութեանը վերաբերող հարցերի մասին: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական շփումների ակտիւացումը եւ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի նշանակութիւնը տնտեսական կապերի խորացման առումով:

ՀՀ դեսպանը իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետութիւնների խորհրդարանները վաւերացրել են ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը՝ յոյս յայտնելով, որ մօտ ապագայում այն կը վաւերացւի նաեւ Իրանի խորհրդարանի կողմից:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչւող հարցեր։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։