Հա

Քաղաքական

12/06/2019 - 10:50

«ԱՄՆ-ի հետ չենք բանակցի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր ահաբեկչական գործողութիւնները». Զարիֆ

Իրանն ԱՄՆ-ի հետ չի բանակցի, այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է ահաբեկչական գործողութիւնները:

«alikonline.ir» - Իրանն ԱՄՆ-ի հետ չի բանակցի, այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է ահաբեկչական գործողութիւնները: Այս մասին «Al Arabia» հեռուստաալիքի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը` միաժամանակ քննադատելով տարածաշրջանի որոշ երկրերի կիրառած քաղաքականութիւնը:

Ըստ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմի մէջ է մտել Իրանի հետ, իսկ պատերազմը՝ պատերազմ է լինի դա տնտեսական, կամ էլ ռազմական:

«Մենք երբեւէ թոյլ չենք տայ ԱՄՆ-ին միակողմանի պատերազմ պարտադրել Իրանի ժողովրդին, դրանից բոլորը կը տուժեն»,- ասել է Զարիֆը:

ԱԳ նախարարը անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ սահմանած ԱՄՆ պատժամիջոցներին յստակեցրել է, որ այդ ամէնն Իրանի ժողովրդի դէմ ահաբեկչութիւն է եւ, քանի դեռ ԱՄՆ-ն վերջ չի տւել այդ ահաբեկչական գործողութիւններին, Իրանը նրանց հետ չի բանակցի:

«Իրանը լաւ յարաբերութեան մէջ է շատ երկրների հետ, սակայն որոշ երկրներ, այդ թւում՝ Արաբական Միացեալ էմիրութիւնները, միլարդաւոր դոլարներ ծախսեցին սպառազինութիւն գնելու համար»,- ասել է Զարիֆը նշելով, որ նրանք փորձում են տարածաշրջանում նոր Իսրայէլի վերածւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։