Հա

Քաղաքական

12/06/2019 - 13:00

«Միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը պէտք է կատարեն ստանձնած պարտաւորութիւնները». ԱԳՆ խօսնակ

«Եւրոպայի մեր բարեկամներին եթէ շատ է յուզում Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման հարցը, այդ անհրաժեշտ է որպէսզի բոլոր կողմերից պահանջեն իրագործել այն, բացի այդ, նրանք պէտք է որ բոլորից շատ հաւատարիմ լինեն ստանձանծ պարտաւորութիւններին»,- յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - «Եւրոպայի մեր բարեկամներին եթէ շատ է յուզում Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման հարցը, այդ անհրաժեշտ է որպէսզի բոլոր կողմերից պահանջեն իրագործել այն, բացի այդ, նրանք պէտք է որ բոլորից շատ հաւատարիմ լինեն ստանձանծ պարտաւորութիւններին»,- յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳՆ մամուլի խօսնակն արձագանքելով Գերմանիայի ԱԳ նախարարի Ստոկհոլմում կատարած յայտարարութեանն ասել է. «Համաձայն ենք Միջուկային գործարքի պահպանման կապակցութեամբ Գերմանիայի ԱԳ նախարարի արտայայտութիւններին, սակայն այդքան էլ չենք կարողանում ըմբռնել նրա՝ բազմակողմ համաձայնագրում Իրանի կողմից միակողմանի պարտաւորութիւնների կատարման վերաբերեալ շեշտադրումը, եթէ այս համաձայնագիրը բազմակողմանի է, ապա բոլոր կողմերը հաւասարապէս պէտք է կատարեն իրենց յանձնառութիւնները:

Հակառակ դէպքում պէտք է հասկանան, որ Իրանը կարող է պայմանագրի նախատեսած մեխանիզմների շրջանակում վերանայել իր գործողութիւններն ու յանձնառութիւնները»:

Մուսաւին նրանց, ովքեր մտահոգութիւն են յայտնում Միջուկային համաձայնագրի հետ կապւած Իրանի վերջին որոշումների կապակցութեամբ, խորհուրդ է տւել կրկին ուսումնասիրել համաձայնագրի 36-րդ յօդւածը եւ իրաւգիտութեան հիմունքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։