Հա

Քաղաքական

12/06/2019 - 13:55

«ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ պատժամիջոցներն ու ճնշումների ներուժը սպառւած է». Հանրապետութեան նախագահ

Ի հեճուկս չարակամների հակաքարոզչութեանը, երկրում իրավիճակն անցեալ տարւայ համեմատութեամբ բարելաւել է: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ի հեճուկս չարակամների հակաքարոզչութեանը, երկրում իրավիճակն անցեալ տարւայ համեմատութեամբ բարելաւել է: Այս մասին կառավարութեան այսօրւայ նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի ժողովուրդը պէտք է իմանայ, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ պատժամիջոցներն ու ճնշումների ներուժը սպառւել է: ԱՄՆ-ը գագաթնակէտի է հասցրել Իրանի ժողովրդի դէմ ճնշումը, եւ այդ ճնշումներն արդէն կորցնում են իրենց ուժը»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ ի հեճուկս չարակամների հակաքարոզչութեանը, երկրում իրավիճակն անցեալ տարւայ համեմատութեամբ բարելաւել է, որը, սակայն չի նշանակում, թէ չկան որոշակի խնդիրներ եւ դժւարութիւններ: Ըստ նրա՝ այն ինչը, որ անում է Միացեալ Նահանգներն Իրանի ժողովրդի դէմ, տնտեսական ահաբեկչութեան ակնյայտ օրինակներից մէկն է. «Միեւնոյն ժամանակ եւ, չնայած բոլոր ճնշումների, Իրանի ժողովուրդը դիմադրեց եւ դիմակայեց»,- ասել է նա: Դոկտ. Ռոհանին նշել է, որ այսօր բոլորը գիտեն եւ չեն կասկածում, որ ստեղծւած բոլոր խնդիրների մեղաւորն ԱՄՆ-ն է: Դրա վառ ապացոյցը նա համարեց նախօրէին Թեհրան կատարած այցի ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարի յայատարարութիւնն այն մասին, որ ԱՄՆ-ն սխալ ուղի է ընտրել: Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, նախագահը նշել է, որ նկատելի են դրական միտումներ. «Այսօր Իրանի ժողովուրդն աւելի հանգիստ է, քան անցեալ կէս-մէկ տարւայ համեմատութեամբ, եւ նրանք աւելի յոյսով են ներշնչւած իրենց երկրի ապագայի նկատմամբ»,- ասել է նա՝ յաւելելով. «Ժողովուրդը թող վստահ լինի, որ իշխանութիւնների համար կարեւորը քաղաքացիների շահն ու բարօրութիւնն է, եւ այսօրւայ հանդիպումների ու շաբաթւայ վերջը նախատեսւած արտասահմանեան ուղեւորութեան ժամանակ ջանք չեմ խնայի Իրանի ժողովրդի շահերի պաշտպանման եւ չարակամներին դիմակայելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։