Հա

Քաղաքական

15/06/2019 - 09:20

Հանրապետութեան նախագահը հանդիպել է ՌԴ-ի եւ Չինաստանի նախագահների հետ

 Երէկ՝ յունիսի 14-ին Բիշքեկում` Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ:

«alikonline.ir» - Երէկ՝ յունիսի 14-ին Բիշքեկում` Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ:

ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, դոկտ. Ռոհանին ասել է, որ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջաններում ընթացիկ իրավիճակը, ինչպէս նաեւ արտաքին ճնշման պայմանները եւ պատժամիջոցները անհրաժեշտ են դարձնում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ աւելի մեծ փոխգործակցութեան անհրաժեշտութիւնը:

Նա տարածաշրջանում Թեհրանի եւ Մոսկւայի յարաբերութիւններն օրինակելի է համարել ՝ նշելով, որ տարբեր ասպարէզներում երկու երկրների միջեւ համագործակցութիւնն օրեցօր արդիական է դառնում:

Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին Իրանի հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրին կառուցողական է համարել՝ նշելով, որ Մոսկւան կը շարունակի իր ջանքերը բոլոր կողմերի կողմից համաձայնագրի լիարժէք իրագործման համար:

ՌԴ Նախագահը նշել է, որ Մոսկւան վճռակամ է զարգացնել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցութիւնն Իրանի հետ:

Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թեհրանի եւ Պեկինի յարաբերութիւններին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ  Չինաստանի հետ կապերը ռազմավարական նշանակութիւն ունեն Իրանի համար:

Դոկտ. Ռոուհանին ասել է, որ կան բազում հնարաւորութիւններ Չինաստանի հետ յարաբերութիւնները զարգացնելու համար, եւ նշել է, որ հաշւի առնելով Իրանի աշխարհագրական բացառիկ դիրքը, Թեհրանը պատրաստ է կարեւոր դեր խաղալ «Մէկ գօտի, մէկ ուղի» նախաձեռնութիւնում:

Անդրադառնալով միջազգային եւ տարածաշրջանային իրադարձութիւններին, նախագահն ասել է, որ Իրանի, Չինաստանի եւ այլ երկրների վրայ ԱՄՆ-ի ճնշումն ուղղւած է ամբողջ Ասիայում եւ աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանութեան հաստատմանը:

Սի Ցզինպինն էլ իր հերթին յայտարարել է, որ Չինաստանը կը շարունակի զարգացնել իր ռազմավարական յարաբերութիւններն Իրանի հետ՝ նշելով, որ միակողմանի մօտեցումը դարձել է սովորական երեւոյթ ժամանակակից աշխարհում:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի միակողմանի մօտեցումը Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած տարածաշրջանում լարւածութեան աճի գլխաւոր գործօնն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։