Հա

Քաղաքական

15/06/2019 - 12:30

«Իրանը կանխել է ահաբեկչութեան տարածումն աշխարհի այլ մասերում». Ռոհանին՝ Դուշանբէում

Դուշանէբում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովում ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Դուշանբէում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովում ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Իրանը գործել է որպէս հզօր արգելք՝ Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչութեան դէմ, եւ կանխել է ահաբեկչութեան տարածումն աշխարհի այլ մասերում, եւ այսպիսով իր արժէքաւոր դերակատարութիւնն է ունեցել արածաշրջանում եւ աշխարհում կայունութեան եւ խաղաղութեան ապահովման գործում»,- ասել է նախագահը:

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը որպէս տարածաշրջանային կարեւոր խաղացող, բազմիցս յայտարարել է իր պատրաստակամութիւնը՝ երկկողմ եւ բազմակողմ քաղաքական եւ անվտանգութեան մեխանիզմների ձեւաւորման եւ հաստատման համար, որոնք կոչւած են լինելու համընդհանուր խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովմանը: «Արտատարածաշրջանային որոշ ուժերի միջամտութիւնները Մերձաւոր Արեւելքի ներքին գործերին, միակողմանի, բռին քաղաքականութիւնը, ահաբեկչութիւնն ու ծայրայեղականութիւնը, միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան հետ կապւած, այդ թւում՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած պայմանագրերի եւ օրէնքի ակնյայտ խախտումը, մեր տարածաշրջանը դարաձրել են աշխարհի ամենաճգնաժամային եւ անկայուն տարածաշրջաններից մէկը»,- ասել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով. «Բոլորս գիտենք տարածաշրջանի երկրների ապակայունացման գործում, ԱՄՆ գործող վարչակազմի դերակատարութեան մասին: Պաղեստինի, Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի եւ Եմէնի ներկայ իրավիճակը վերջին տարիներին այս քաղաքականութեան հետեւանքների բնորոշ օրինակներն են: Այս քաղաքականութիւնը խախտում է ինքնորոշման իրաւունքը, որպէս տարածաշրջանի բազմաթիւ երկրների եւ բոլոր ազգերի հիմնարար իրաւունք»: Դոկտ. Ռոհանին նշել է, որ ներկայիս զգայուն իրավիճակից, ինչպէս նաեւ միակողմանիութեանը դիմակայելու անհրաժեշտութիւնից ելնելով, անհրաժեշտ է, որպէսզի Ասիայի փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների կազմակերպութեան անդամ երկրները քայլեր ձեռնարկեն բազմակողմանիութեան ուժեղացման համար, եւ փնտրեն նոր ոլորտներ քաղաքական, անվտանգութեան, առեւտրատնտեսական համագործակցութեան ասպարէզներում՝ անկախ որոշ երկրների միակողմանի մօտեցումներից, եւ միջտարածաշրջանային համագործակցութեան խորացումով դիմակայեն միակողմանիութեան քաղաքականութեանը: Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, Հանրապետութեան նախագահն ասել է, որ Իրանը չի կարող մնալ որպէս համաձայնագրին հաւատարիմ միակ կողմը, եւ միւս կողմերը եւս պէտք է իրագործեն համաձայնագրով նախատեսւած իրենց պարտաւորութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։