Հա

Քաղաքական

16/06/2019 - 08:30

Նախագահ Ռոհանին Թեհրան է վերադարձել

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Բիշքեկ եւ Դուշանբէ կատարած այցերից յետոյ, այսօր`վաղ առաւօտեան վերադարձել է Թեհրան:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Բիշքեկ եւ Դուշանբէ կատարած այցերից յետոյ, այսօր՝ վաղ առաւօտեան վերադարձել է Թեհրան: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նշենք որ, նախագահ Ռոհանին նախ մասնակցել է Բիշքեկում Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան երկրների ղեկավարների խորհրդի նիստին, որից յետոյ մեկնել է Դուշանբէ, ուր մասնակցել է Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովին: Նա նաեւ հանդիպումներ է ունեցել ՌԴ, Չինաստանի, Թուրքիայի եւ Տաջիկստանի նախագահների հետ, Քաթարի Էմիրի եւ Աֆղանստանի նախագահի եւ կառավարութեան գործադիր ղեկավարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։