Հա

Քաղաքական

18/06/2019 - 09:10

«Սաուդական Արաբիան շարունակում է Իրանին մեղադրելու անընդունելի գործընթացը». ԱԳՆ խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալամանի մեղադրանքները, որոնց համաձայն՝ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում լցանաւերի վրայ յարձակման համար:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալամանի մեղադրանքները, որոնց համաձայն՝ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում լցանաւերի վրայ յարձակման համար: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Սաուդական Արաբիան տարածաշրջանում փոփոխականների ընկալման բացակայութեան պատճառով, լարւածութիւն է հրահրում իր ռազմականացջած քաղաքականութեամբ եւ ճգնաժամ սադրելով»,- ասել է ԱԳՆ մամուլի խօսնակը՝ նշելով, որ Բին Սալմանի մեղադրանքները վկայում են Սաուդական Արաբիայի՝ իրավիճակը չընկալելու եւ սխալ մօտեցման մասին: Մուսաւին յոյս է յայտնել, որ Ռիադը ճիշտ ուղու վրայ կը կանգնի եւ նոր՝ երկխօսութեան ու փոխգործակցութեան վրայ հիմնւած քաղաքականութիւն կը վարի: «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, անկասկած, կը ողջունի այս նոր մօտեցումը»,- ասել է նա:    

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։