Հա

Քաղաքական

18/06/2019 - 12:10

«Թրամփիզմ կոչւող մի երեւոյթի ականատեսն ենք, որը խիստ ճաշակային եւ անձնականացւած է». Շամխանին՝ Մոսկւայում

Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի կարծիքով, աշխարհն այսօր Թրամփիզմ կոչւող մի երեւոյթի ականատեսն է, որը խիստ ճաշակային եւ անձանականցւած է:

«alikonline.ir» - Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի կարծիքով, աշխարհն այսօր Թրամփիզմ կոչւող մի երեւոյթի ականատեսն է, որը խիստ ճաշակային եւ անձանականցւած է: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ յունիսի 18-ին Մոսկւա ժամանելիս: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Անդրադառնալով Անվտանգութեան հարցերով բարձրագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարին, Շամխանին նշել է, որ այն լաւագոյն հարթակն է կարծիքների փոխանակաման համար մի երեւոյթի մասին, որը ոչ գլոբալ է, ոչ էլ բազմակողմանի. «Թրամփիզմը միակողմանի մի երեւոյթ է, որը հիմնականում անվտանգային եւ խիստ անձնական-ճաշակային բնոյթ է կրում»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ ՌԴ անվտանգութեան խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւ պաշտօնական հրաւէրով, Շամխանին Մոսկւայում է մասնակցելու Անվտանգութեան հարցերով բարձրագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։