Հա

Քաղաքական

18/06/2019 - 12:50

«Մեր ժողովրդի դէմ չարակամների պատերազմի հիմքը կամքի պատերազմն է». Հանրապետութեան նախագահ

«Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանի «Սալամ» տերմինալի շահագործման յանձնման հանդիսաւոր արարողութեան ժամանակ ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանի «Սալամ» տերմինալի շահագործման յանձնման հանդիսաւոր արարողութեան ժամանակ ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ներկայ իրավիճակին, նախագահը նշել է, որ այսօր Իրանի ժողովրդի դէմ չարակամ ուժերի պատերազմի հիմքը կամքի եւ յոյսի պատերազմն է, որում, սակայն, յաղթելու է Իրանի ժողովուրդը:

«Զգայուն այս պայմաններում, չարակամները փորձում են ապացուցել, որ Իրանի զարգացման ընթացքն արգելակել է: Նրանք ցանկանում են երկրի ապագայի նկատմամբ ժողովրդի մօտ հիասթափութիւն սերմանել: Սակայն, չնայած թշնամիների ճնշմանը, տնտեսութեան ասպարէզում մենք ակտիւացման եւ մեր սիրելի երկրում մեծ սոցիալական շարժման ականատեսն ենք»,- ասել է նախագահը:

Նա «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանի «Սալամ» տերմինալի շահագործման յանձնումը դրա վառ ապացոյցն է համարել. ««Էմամ Խոմէյնի» օդանաւակայանի նոր տերմինալի բացումը սպասարկման ոլորտի, հասարակական, տնտեսական եւ մշակութային նշանակութեան կարեւոր մի նախագծի շահագործման յանձնման գործում, տարբեր կառոյցների համագործակցութեան եւ միասնական աշխատանքի խորհրդանիշն է»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ ընդգծելով, որ այս պատեարզմում հաստատապէս յաղթելու է Իրանի ժողովուրդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։