Հա

Քաղաքական

19/06/2019 - 10:20

Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձրագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

«alikonline.ir» - Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձրագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել անվտանգութեան, քաղաքականութեան եւ տնտեսութեան ոլորտներում երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներին:

Կողմերը գոհունակութեամբ նշել են, որ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, դրանց օրակարգում առկայ է զարգացման միտում:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները հիմնւած են երկու երկրների ազգային շահերի եւ առկայ լարւածութիւնը նւազեցնելու, տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանն ուղղւած ջանքերի վրայ:

 

 

Յարակից լուրեր

  • Այցելութիւն նախագահ Աունի
    Այցելութիւն նախագահ Աունի

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը սեպտեմբերի 19-ին այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի՝ ողջունելու համար Մեծն Լիբանանի հռչակման 100-ամեակի ձեռնարկներու մեկնարկին առիթով անոր կատարած յայտարարութիւնները:

  • Հանդիպել են ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարները
    Հանդիպել են ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարները

    Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ։

  • ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան ներկայացուցիչների հետ
    ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան ներկայացուցիչների հետ

    ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի բանակցութիւններն Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ շարունակւում են:

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։