Հա

Քաղաքական

19/06/2019 - 11:30

Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ Սիրիայում իր անօրինական ներկայութեանը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պահպանումը, ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ իր անօրինական ներկայութենը Սիրիայում:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պահպանումը, ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ իր անօրինական ներկայութենը Սիրիայում: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իրանի մշտական ներկայացուցիչը Սիրիայի թեմայով գումարւած ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի նիստի ժամանակ յայտարարել է. «Իրանը Աստանայի գործընթացի շրջանակի միւս երաշխաւորների պէս, շարունակում է հովանաւորել Սիրիայի իշխանութիւնների իրաւունքն ահաբեչութեան դէմ պայքարի գործում, որը սահմանւել է ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդի կողմից»:

«Իդլիբի ապաէսկալացման գօտին ձեւաւորւել է խաղաղ քաղաքացիներին ահաբկեչիներից պաշտպանելու,  այլ, ոչ թէ ահաբեկիչների համար անվտանգ տարածք դառնալու համար»,- շեշտել է Թախթ Ռաւանչին:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից միջազգային նորմերի, յատկապէս՝ հումանիտար նորմերի խախտումը, եւ այդ երկրին կոչ է արել անյապաղ վերջ տալ Սիրիայում իր անօրինական ներկայութեանը:

«Սիրիայի ապագայի հարցով միայն, այդ երկրի ժողովուրդն է լիազօրւած որոշում կայացնել»,- շեշտել է Թախթ Ռաւանչին՝ շեշտելով, որ Սիրիայում խաղաղ բնակչութեանը պատանդ պահած ահաբեկիչների եւ զինւած խմբաւորումների դէմ պայքարն անհրաժեշտութիւն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։