Հա

Քաղաքական

24/06/2019 - 12:20

«Իրանը ողջունում է տարածաշրջանում լարւածութեան նւազեցումը». ԱԳՆ խօսնակ

Իրանը ողջունում է տարածաշրջանում լարւածութեան նւազեցումը եւ էսկալացիայի մեծացման նպատակ չի հետապնդում: Այս մասին այսօր՝ յունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Իրանը ողջունում է տարածաշրջանում լարւածութեան նւազեցումը եւ էսկալացիայի մեծացման նպատակ չի հետապնդում: Այս մասին այսօր՝ յունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մուսաւին բոլոր նրանց, ովքեր փորձում են նպաստել տարածաշրջանում լարւածութեան նւազեցմանը, խորհուրդ է տւել վերանայել առկայ հիմնախնդրի ծագման ակունքները. «Դրանց խորքում ընկած է Իրանի դէմ ԱՄՆ-ի գործադրած տնտեսական պատերազմը եւ այդ երկրի վարած անպատասխանատու քաղաքականութիւնը»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան մամուլի խօսնակը մեկնաբանելով Բահրէյնում կայանալիք Մանամէյի կոնֆրանսի անցկացումը, այն որակել է «ամօթալի»:

Ըստ նրա՝ խաղաղութեան դրօշի ներքոյ, Պաղեստինի ժողովրդի իդէալները եւ իրաւունքները շրջանցելու պլաններն ի սկզբանէ ձախողման են դատապարտւած:

Անդրադառնալով Ճապոնիայի վարչապետի Իրան կատարած այցին, նա նշել է, որ Իրանի իշխանութիւններին նրա փոխանցած պատգամը բանաւոր է եղել, այլ, ոչ թէ գրաւոր, շեշտելով, որ Ճապոնիան տարածաշրջանում խաղաղութեան է ձգտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։