Հա

Քաղաքական

25/06/2019 - 14:20

«Անտրամաբանական եւ յիմար քայլ». Նախագահը մեկնաբաել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ԱՄՆ-ի կողմից Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի դէմ պատժամիջոցների սահմանումը անտրամաբանական եւ յիմար քայլ է որակել:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ԱՄՆ-ի կողմից Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի դէմ պատժամիջոցների սահմանումը անտրամաբանական եւ յիմար քայլ է որակել: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ յունիսի 25-ին, առողջապահութեան նախարարութեան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նախագահը նշել է, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շատ հասարակ կեանք է ապրում, եւ նման չէ այն առաջնորդներին, որոնք հսկայական գումարներ են իւրացնում:

«Երբ որեւէ մէկը խելքը կորցնի, ապա կը խօսի միջազգային բանկերում Իրանի առաջնորդի հաշիւների արգելափակման մասին»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Սպիտակ տանը մտաւոր յետամնացներ են»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։