Հա

Քաղաքական

01/07/2019 - 14:30

«ԱՄՆ ղեկավարութիւնը միջազգային հարթակում՝ անպատիւ է». Լարիջանի

«Իրանի դէմ ԱՄՆ-ի գործադրած պատժամիջոցների հետեւանքներն ժանականակաւոր եւ անցողիկ են»,- այս մասին Իրանի հանքարդիւնաբերութեան ազգային օրւան նւիրւած միջոցառման ժամանակ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով. «Սակայն անհրաժեշտ է, յատուկ կանոններ սահմանել դրանց յաղթահարման համար»:

«alikonline.ir» - «Իրանի դէմ ԱՄՆ-ի գործադրած պատժամիջոցների հետեւանքներն ժանականակաւոր եւ անցողիկ են»,- այս մասին Իրանի հանքարդիւնաբերութեան ազգային օրւան նւիրւած միջոցառման ժամանակ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով. «Սակայն անհրաժեշտ է, յատուկ կանոններ սահմանել դրանց յաղթահարման համար»: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Ալի Լարիջանին անդրադառնալով հանքարդիւնաբերութեան միջազգային օրւան նւիրւած միջոցառման կազմակերպման կարեւորութեանը նշել է որ. «Այս միջոցառմանը ներկայ են արհեստաւորներ, գիտութեան եւ պաշտպանութեան նախարարութիւնը եւ Իրանի կենտրոնական բանկի ղեկավարութիւնն, ինչն ներկայ պայմաններում փաստում է բոլոր ուժերի համախմբւածութիւնը եւ բարձր դիմադրողականութիւնը»:

Ըստ խորհրդարանի նախագահի՝ ԱՄՆ-ն  ոչ միայն Իրանի, այլ, ամբողջ միջազգային համակարգի ֆունկցիաների համար խառնաշփոթ է ստեղծել:

Դոկտ. Ալի Լարիջանին անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ ղեկավարութեան ծաւալած գործողութիւներին նշել է որ. «ԱՄՆ-ի ղեկավարը իր անկանխատեսելի գործողութիւններով ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի մեծացման պատճառ է դարձել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։