Հա

Քաղաքական

01/07/2019 - 14:20

Իրանում ՀՀ դեսպան Թումանեանը հանդիպել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարի հետ

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը յունիսի 30-ին հանդիպել է ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիին:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը յունիսի 30-ին հանդիպել է ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիին:

Ինչպէս «Արմէնպրես»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկւել է հիւսիս-հարաւ տրանսպորտային միջանցքի արդիւնաւէտ գործարկման խնդիրները, տրանսպորտի բնագաւառում մի շարք օրէնսդրական եւ ընթացակարգային կարգաւորման հարցեր:

Անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագրի ընձեռած հնարաւորութիւնների փոխշահաւէտ օգտագործման հարցերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։