Հա

Քաղաքական

02/07/2019 - 12:40

«Իրանը միջուկային զէնք չի մշակի». Լարիջանի

«Եթէ, ԱՄՆ-ն այսօր միջուկային գործարքի հարցով շփոթւած է, դրա պատճառը Իրանի հանդէպ ճանաչողութեան պակասն է»,- այս մասին այսօր առաւօտեան Իրանի «Հոմա» աւիաընկերութիւնում կայացած «IR 655» չւերթի ողբերգութեան 31-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - «Եթէ, ԱՄՆ-ն այսօր միջուկային գործարքի հարցով շփոթւած է, դրա պատճառը Իրանի հանդէպ ճանաչողութեան պակասն է»,- այս մասին այսօր առաւօտեան Իրանի «Հոմա» աւիաընկերութիւնում կայացած «IR 655» չւերթի ողբերգութեան 31-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծելով. «Անհրաժեշտ է պահպանել ազգային միասնութիւնը». հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Իսլ. խորհրդարանի նախագահը անդրադառնալով «IR 655» չւերթին նշել է. «Այդ միջադէպը ողբերգութիւն էր եւ անհրաժեշտ է դրա մասին յիշատակել մարդկային պատմութեան մէջ քանի որ այն ունի լայն մասշտաբներ»:

Ըստ դոկտ. Ալի Լարիջանիի ԱՄՆ-ի «IR 655» խոցելու պլանը տարբեր նպատակներ ունէր. «Նրանք ցանկանում էին իրանցիներին վախեցնել միջազգային ամենատարբեր հարթակներում, սակայն, այդ պլանի հարցով նրանք միանշանակ ձախողւեցին»,- շեշտել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։