Հա

Քաղաքական

02/07/2019 - 13:30

«Արմենիա Էյրվէյզը» մենակ է մնացել հայ-իրանական աւիաշուկայում

Հայկական «Արմենիա Էյրվէյզ» աւիաընկերութիւնը, որը յունիսի 15-ից սկսել է թռչել Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ, իսկ ամսի 24-ից կանոնաւոր չւերթներ է կատարում ամէն օր, այս պահին միակ աւիափոխադրողն է, որ իրար է կապում Հայաստանի ու Իրանի մայրաքաղաքները:

«alikonline.ir» - Հայկական «Արմենիա Էյրվէյզ» աւիաընկերութիւնը, որը յունիսի 15-ից սկսել է թռչել Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ, իսկ ամսի 24-ից կանոնաւոր չւերթներ է կատարում ամէն օր, այս պահին միակ աւիափոխադրողն է, որ իրար է կապում Հայաստանի ու Իրանի մայրաքաղաքները:

Բաւականին երկար ժամանակ ու մինչեւ վերջերս իրանական կողմից նոյն ուղղութեամբ կանոնաւոր չւերթներ էր կատարում «Mahan Air»-ը, սակայն ինչ-ինչ պատճառներով այս աւիաընկերութիւնը դուրս է եկել հայկական շուկայից: Չի բացառւում, որ պատճառը ամերիկեան պատժամիջոցներն են ու Հայաստանում դրանց հետեւանքով ծագած խնդիրները: Բայց փաստ է, որ իրանցի ուղեւորների հոսքը դէպի Հայաստան բաւականին մեծ է, ու իրանցի զբօսաշրջիկների ներկայութիւնը մեր երկրում նկատելի է ամբողջ տարւայ ընթացքում:

Չունենալով մրցակից՝ «Արմենիա Էյրվէյզը» յայտնւել է բաւականին շահեկան դիրքում: Այդուհանդերձ, ընկերութիւնը փոխադրումներ կատարում է օրական մէկ անգամ, այն էլ՝ ընդամենը 112 հոգի տեղաւորող «BAe 146-300» տիպի ինքնաթիռով (EK-14601): Վերջինս ամէն առաւօտ՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ին, «Զւարթնոց»-ից մեկնում է Թեհրանի Իմամ Խոմէյնիի անւան միջազգային օդանաւակայան, թռիչքը տեւում է 1.5 ժամ: Երեւանում վայրէջքը կէսօրից յետոյ է՝ 14:30-ին:   

Ինքնաթիռի փոքր լինելը հետաքրքիր է նրանով, որ նոյն «Mahan Air»-ն օգտագործում էր շատ աւելի մեծ, տարողունակ օդանաւեր, քանի որ պահանջարկ կար ու այժմ էլ կայ: Եւ չնայած «Արմենիա Էյրվէյզն» ունի նաեւ 250-տեղանոց 2 հատ «Airbus A310-300», որոնք «BAe 146-300»-ի նման ձեռք են բերւել Ռումինիայից, դրանցից մէկը (EK-31001) տեխնիկական խնդիրների պատճառով կայանւած է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում, իսկ միւսը (EK-31002) թէեւ Թեհրանից տեղափոխւել է Երեւան, չի շահագործւում:

Հայկական աւիաընկերութեան բոլոր բորտ-ուղեկցորդները հայեր են, նրանք անցել են համապատասխան վերապատրաստում, իսկ հայ օդաչուներն առայժմ աշխատում են իրանցի մասնագէտների հետ, որոնց կը փոխարինեն աստիճանաբար, երբ պահանջւող որակաւորում ստանան: Տեխնիկական անձնակազմը նոյնպէս տեղացիներ են:

 

«Hetq.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։