Հա

Քաղաքական

03/07/2019 - 13:30

««INSTEX»-ը Եւրոպայի՝ միջուկային համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների իրագործման սկիզբն է». Զարիֆ

«Եթէ «INSTEX»-ի մեխանիզմը գործադրւի, դա կը լինի եւրոպայի միջուկային գործարքով ստանձնած 11 պարտաւորութիւնների իրագործման սկիզբը»,- այս մասին այսօր կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - «Եթէ «INSTEX»-ի մեխանիզմը գործադրւի, դա կը լինի եւրոպայի միջուկային գործարքով ստանձնած 11 պարտաւորութիւնների իրագործման սկիզբը»,- այս մասին այսօր կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«ԱՄՆ-ի Միջուկային գործարքից դուրս գալուց յետոյ քննարկումներ ունեցանք համաձայնագրի միւս կողմերի եւ նախարարների հետ»,- յայտնել է ԱԳ նախարարը աւելացնելով որ. «Քննարկումների ժամանակ համաձայնագրի միւս կողմերը յայտարարեցին իրենց կողմից ստանձնած 11 պարտաւորութիւնների կատարման անհրաժեշտութեան մասին, այդ թւում՝ Իրանի նաւթի վաճառքը, նաւթի վաճառքից ստացած եկամուտների երկրին վերադաձնելու հարցը, նոր կապիտալների Իրան ներգրաւումը եւ այլն»:

ԱԳ նախարարը շեշտեց, եթէ «INSTEX»-ի մեխանիզմը գործադրւի, դա կը լինի Եւրոպայի միջուկային գործարքով ստանձնած 11 պարտաւորութիւնների իրագործման սկիզբը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։