Հա

Քաղաքական

03/07/2019 - 14:20

Ռոհանի. «Երբ, ԱՄՆ-ն վերադառնայ Միջուկային գործարքին մենք էլ նոյն ժամանակ կը վերադառնանք»

«Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործումը, բոլոր ժողովուրդների շահերից է բխում»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ժամանակ շեշտել է Նախագահ Ռոհանին յաւելելով որ՝ Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների իրագործման գործընթացը կը վերականգնի միայն այն դէպքում եթէ ԱՄՆ-ն վերադառնայ Միջուկային գործարքին»:

«alikonline.ir» - «Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործումը, բոլոր ժողովուրդների շահերից է բխում»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ժամանակ շեշտել է Նախագահ Ռոհանին յաւելելով որ՝ Իրանը միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների իրագործման գործընթացը կը վերականգնի միայն այն դէպքում եթէ ԱՄՆ-ն վերադառնայ Միջուկային գործարքին»:

«Եթէ ԱՄՆ-ն գիտակցի իր սխալն ու վերադառնայ միջուկային պայմանագրին, դա կը լինի բոլորի օգտին»,- նկատել է Նախագահ Ռոհանին նշելով, որ ԱՄՆ-ն մէկ տարի է, ինչ տարածաշրջանում էսկալացիայի աւելացման պատճառ է դարձել»:

Ըստ Նախագահ Ռոհանիի՝ տարածաշրջանում էսկալացիայի նւազեցման միակ ճանապարհը ԱՄՆ-ի Միջուկային գործարք վերադառնալն է, ինչը համարւում է ՄԱԿ-ի կանոնադրութեան պարտաւորութիւնների իրագործման կէտերից, հակառակ դէպքում, ինչպէս արդէն նախկինում տեղեկացրել ենք Իրանը 60 օրւայ ընթացքում կը կատարի պարտաւորութիւնների նւազեցման յաջորդ գործողութիւնները»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։